
Դրամային դեպոզիտով ամենօրյա խաղարկություն
Fastex Exchange-ն առաջարկում է հնարավորություն ստանալուFTN-ներ՝ մասնակցելով դրամային դեպոզիտով ամենօրյա խաղարկությանը։ Մրցանակային ընդհանուր ֆոնդը 15,000 FTN է։ Մասնակցության համար անհրաժեշտ է Ձեր նախընտրելի վճարային եղանակով կատարել նվազագույնը 5,000 ՀՀ դրամի միանվագ դեպոզիտ Ձեր Fastex Exchange-ի օգտահաշվին։
Մեկնարկի ամսաթիվ՝ մարտի 19, 19:00 (GMT+4), 2025
Ավարտի ամսաթիվ՝ ապրիլի 18, 19:00 (GMT+4), 2025
Fastex Exchange-ի Ձեր օգտահաշվին նվազագույնը 5000 ՀՀ դրամ միանվագ դեպոզիտ կատարելու դեպքում ավտոմատ կերպով կստանաք խաղարկության մեկ տոմս։ Յուրաքանչյուր տոմս կպարունակի պատահականության սկզբունքով գեներացված վեցանիշ թվային կոմբինացիա։ Մասնակիցները կարող են ձեռք բերել օրական առավելագույնը 50 տոմս՝ մեծացնելով մրցանակային ֆոնդից մասնաբաժին ստանալու իրենց հնարավորությունը։
Հաղթելու պայմանները
Յուրաքանչյուր օր խաղարկությունը կառաջարկի պատահականության սկզբունքով գեներացված վեցանիշ թվային կոմբիանացիա։ Երեք կամ ավելի համընկնում ունեցող ցանկացած տոմս կհամարվի հաղթող։ Տվյալ օրվա խաղարկությանը կմասնակցեն միայն այն տոմսերը, որոնք տրամադրվել են նախորդ 24 ժամվա ընթացքում՝ 19:00-19:00 միջակայքում։
Մրցանակների բաշխում
Մրցանակային ընդհանուր ֆոնդը յուրաքանչյուր օրվա համար 500 FTN է։ Մրցանակները կբաշխվեն հաղթող մասնակիցների միջև՝ հաշվի առնելով թվային համընկնումները։ Մրցանակների բաշխման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը՝ ստորև։ Պարգևներն ավտոմատ տարբերակով կփոխանցվեն հաղթողների Fastex Exchange FTN հաշիվներին։
|
| ||
6 digits | 180 FTN | ||
5 digits | 150 FTN | ||
4 digits | 100 FTN | ||
3 digits | 70 FTN |
Կարևոր․Յուրաքանչյուր կատերգորիայի համար սահմանված մրցանակները (180 FTN` վեցանիշ թվային կոմբինացիայի դիմաց) կբաշխվեն նույն քանակով համընկնում ունեցող բոլոր տոմսեր կրողների միջև։
Ձեր տոմսերին և առաջիկա խաղարկության արդյունքներին հետևելու համար անցե՛ք Fastex Exchange-ի Ձեր օգտահաշվի «Խաղարկություններ» բաժինը։
Ընդհանուր դրույթներ և պայմաններ
-
Fastex Exchange-ի Դրամային դեպոզիտով ամենօրյա խաղարկությանը կարող են մասնակցել հարթակում գրանցված բոլոր այն օգտատերերը, որոնք անցել են նվազագույնը առաջին մակարդակի նույնականացում և համապատասխանում են խաղարկության պայմաններին։
-
Fastex Exchange-ն իրավունք ունի որակազրկել այն մասնակիցներին, որոնց գործունեությունը հակասում է մրցույթի կանոններին։ Fastex-ը պատասխանատվություն չի կրում մրցույթի ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրների համար։ Մրցույթի արդյունքները վերջնական են և չեն ենթարկվում փոփոխության։ Fastex Exchange-ն իրավասու է չեղարկել կամ դադարեցնել մրցույթը՝ իր հայեցողությամբ։
-
Առաջարկը կմեկնարկի 2025-ի մարտի 19-ից։
Fastex Exchange-ում ընթացիկ խաղարկությունների կամ հասանելի այլ առաջարկների վերաբերյալ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հաճախորդների աջակցման բաժնի հետ՝ անցնելով հղմամբ՝ https://www.fastex.com/contact-us https://www.fastex.com/contact-us
Զգուշացում ռիսկերի մասին․ Թվային ակտիվների գներն իրենց բնույթով ենթակա են շուկայական զգալի ռիսկերի և անկանխատեսելի տատանումների։ Ձեր ներդրման արժեքը կարող է նվազել կամ աճել և հնարավոր է, որ Դուք չկարողանաք վերականգնել Ձեր ներդրած գումարը։ Միայն Դուք եք պատասխանատու Ձեր ներդրումային որոշումների և ընտրության համար, և Fastex-ը որևէ պատասխանատվություն չի կրում Ձեր հնարավոր կորուստների համար։ Անցյալում ակտիվների դրսևորած արդյունավետությունը չի երաշխավորում նույնատիպ արդյունք ապագայում։ Խորհուրդ է տրվում ներդրում կատարել միայն այն ֆինանսական գործիքներում, որոնց վստահում եք և որոնց ռիսկերի մասին տեղյակ եք։ Մինչև որևէ ներդրում կատարելը վերլուծեք Ձեր ներդրումների պատմությունը, ֆինանսական վիճակը, ներդրման նպատակները և ռիսկերը ստանձնելու ունակությունը, ինչպես նաև դիտարկեք անկախ ֆինանսական խորհրդատուից խորհուրդ հարցնելու հնարավորությունը։ Այս տեղեկությունը չպետք է մեկնաբանվի որպես ֆինանսական ուղեցույց։ Մանրամասների համար խնդրում ենք ծանոթանալ մեր "Օգտագործման պայմաններին" և "Ընդհանուր հրաժարում ռիսկերից" հայտարարությանը։